Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՍՀ նախարարի այցը Գյումրի

18.03.2015

 Մարտի 18-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ էր ժամանել ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նախարարության աշխատակազմի աշխատակիցների հետ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ Արտեմ Ասատրյանն այցելեց նախ ,,Հայկական Կարիտաս,, ԲՀԿ ,,Փոքրիկ իշխան,, ցերեկային կենտրոն, տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, որտեղ էլ ստորագրեց փոխըմբռնման հետագա համագործակցության վերաբերյալ հուշագիր ՀՀ ԱՍՀՆ և  ,,Հայկական Կարիտաս,, ԲՀԿ-ի միջև: Բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց ,,Էմիլի Արեգակ,, վերականգնողական կենտրոն այցելությունից հետո, Շիրակի մարզպետարանում հանդիպում ունեցավ նախարարության ենթակա կառույցների  պատասխանատուների հետ: Անդրադառնալով սոցիալական ոլորտում բարեփոխումների գործընթացին, նախարարն ընդգծեց, որ ամեն ինչ արվում է բարեփոխումների արագ ու որակով իրականացման համար: Արտեմ Ասատրյանը այդ հարցում կարևորեց հատկապես տարածքային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիների հետ փոխգործակցված աշխատանքը:

<2015-ի հունվար ամսից ուժի մեջ մտավ <Սոցիալական աջակցության մասին օրենքը>, որով ամբողջությամբ կանոնակարգվում է  սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը: 2014-ի կեսից հնարավորություն ունեցանք 13 ուղղություններով լիարժեք գործարկել ակտիվ ծրագրեր, որոնք ամբողջությամբ զբաղվածության ծրագրեր են, ուղղվել են  աշխատաշուկայում անմրցունակ խմբերի խնդիրների կարգավորմանը: Այս տարի, արդեն  տարվա սկզբից սկսվել են նոր ծրագրեր, իհարկե, լուրջ անելիքներ ունենք դեռ, կլինեն նոր հանդիպումներ ոլորտների պատասխանատուների հետ, կքննարկվեն իրականացվելիք ծրագրերը, դրանցում նախատեսվող փոփոխությունները>,-ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանն անդրադարձավ նաև սոցիալական ոլորտում առկա հիմնախնդիրներին` նշելով, որ բնականաբար Շիրակի մարզում սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար կառավարությունը փորձում է մրցունակ ծրագրեր իրականացնել:  Կմեկնարկի վարձատրվող հասարակական աշխատանք ծրագիրը, ինչն իսկապես, բավական կարևոր դեր ունի, թեկուզ ժամանակավոր զբացվածությամբ մարդկանց ապահովելու գործում:

Ըստ նախարարի կարևոր պայման է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը, այն հիմա առաջնահերթություններից մեկն է: <Սոցիալական ոլորտում աշխատանքը շատ ծանր է, բայց նաև պատվաբեր>,-նշեց  ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարը:

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ այսօրինակ այցերն երկուստեք օգտակար են, իսկ սոցիալական ոլորտում անելիքները շատ են:

<Այստեղ ներկա են այն ծառայությունների աշխատակիցները, որոնք ամեն օր շփվում են ժողովրդի հետ, արդար եղե'ք, Ձեզ նեղություն տվեք մի քիչ, մի խուսափեք մարդկանց հետ շփվելուց, սա խնդրանք է, նաև կոչ է:  Ինչու, որովհետև մենք այստեղ խնդիր ունենք, բոլոր վայրերում կա այս խնդիրը, խոսքս մարզի բոլոր պետական կառույցների մասին է: Ամեն մի սխալ, կոպիտ խոսք, անտարբեր վերաբերմունք լուրջ դժգոհություն է առաջացնում մարդկանց մոտ: Մենք` շիրակցիներս պարծենալու շատ տեղեր ունենք, բոլորս դա գիտենք, թե ինչ բնագավառներում ունենք մեծ ձեռքբերումներ, բայց, ցավոք լավ կողմերի կողքին մենք ունենք նաև թերություններ: Կա  սոցիալապես անապահով խավ, այն մարդիկ, որոնք շատ չլուծված խնդիրներ ունեն, այստեղ է, որ մենք պետք է կարողանանք, առավել հոգատար լինել, այն, ինչ մեզանից է կախված,  մեր քայլերով լուծել>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիպման ավարտին պարոն նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք կրկին վերաբերվում էին մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ծրագրերին: - Արդյոք 2015 թվականին էլ հանրապետությունում սոցիալապես ամենավատ վիճակում գտնվող տարածաշրջան մնում է Շիրակի մարզը հարցին, պարոն Ասատրյանը պատասխանեց, - ծայրահեղ վիճակը, դա բանավոր գնահատման ցուցանիշ չէ, այն տրվում է մի շարք չափորոշիչների արդյունքում, և տարեվերջին: Խորհրդակցության ավարտին նախարարը և մարզպետն այցելեցին Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, Գյումրու ծերերի տուն-ինտերնատ: Երկու կառույցներում էլ նախարարը շրջայցի ժամանակ տվեց մի շարք հանձնարարականներ: Նախարարի աշխատանքային այցը Գյումրի եզրափակվեց Գյումրու ,,Մեղվիկ,, հկ, որտեղ նախարարը ծանոթացավ կենտրոնի սաների աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22