Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ասիական Զարգացման Բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչների հանդիպումը համայնքապետերի հետ

18.03.2015

 
Ասիական Զարգացման Բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչները մարտի 13-ին իսկ 18-ին Շիրակի մարզպետարանում հանդիպել են Շիրակի մարզի Արթիկի, Անիի ապա Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների համայնքապետերի հետ: Հանդիպման նպատակը համայնքների ղեկավարներին ՀՀ կառավարության պատվիրատվությամբ ԱԶԲ-ի կողմից իրականացվող «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարական ծրագրի»ներկայացումն է` ծրագիր, որի շրջանակներում Հայաստանը բաժանվել է 5 տարածքների՝ Կոտայք, Լոռի, Սյունիք, Շիրակ և Երևան: Այս տարածքներից յուրաքանչյուրի համար պետք է լինի կենտրոնացված 1 աղբադաշտ՝ Եվրոպական չափանիշներին համապատասխան, որը պետք սպասարկի ողջ տարածքը: Դրանցից մեկը Գյումրին է, որը պետք է ընդգրկի ողջ Շիրակի մարզը: Այս առումով պետք է ստեղծվի մեկ աղբադաշտ մարզի բոլոր համայքների համար, որը բացի այն, որ պետք է համապատասխանի բոլոր չափանիշներին, պետք է լինի նաև հարմար բոլոր համայքների համար: Ի դեպ, ծրագրի շրջանակներում աղբադաշտի հետ կապված ուսումնասիրություն է իրականցրել դանիական ADB COWI ընկերությունը, որի ադյունքերը ներկայացվեցին հանդիպման ընթացքում: Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ մարզի տարաքում խորհրդատվական ընկերությունն արդեն իսկ լուրջ ուսումնասիրություններ է իրականացրել նոր աղբադաշտի ընտրության ուղղությմաբ, քանի որ Գյումրու ներկայիս աղբադաշտը չի համապատասխանում չափորոշիչներին և գտնվում է Գյումրուն շատ մոտ: «Տարածքը պետք է լինի այնպիսին, որ մարզի բոլոր համայքների համար լինի մատչելի, քանի որ գործելու է աղբահանման մեկ սակագին բոլոր համայնքների համար»,- նշեց Հարություն Արշակյանը: Մարզում ուսումնասիրման ենթարկված 14 տարածքներից համապատասխան չափորոշիչներով ընտրվել են ելակետային 6-ը, որից ամենահարմարը, բոլորի կարծիքով, Բենյամինի տարածքն է, թեև այս տարածքը համապատասխանում է չափորոշիչներով պահանջվող գերթե բոլոր կենտերին, գտնվում է «Թափոնների ծանրության կենտրոն»-ի շրջանակներում, ունի լավ ճանապարհ, հեռու է բնակավայրից, սակայն այն փաստը, որ տարածքը գտնվում է Գյումրու օդանավակայանից 6,3 կիլոմետր հեռավորության վրա, չի համապատասխանում պահանջներին: Ի դեպ, ըստ պահանջների` տարածքը նվազագույնը պետք է լինի 25 հա, հիմնական բնակավայրից լինի 30 րոպե երթևեկելի հեռավորության վրա, չլինի ոչ բարձրարժեք գյուղատնտեսական, անտառային կամ պատմամշակութային պահպանվող տարածք: Նշենք, որ խորհրդատվական ընկերությունն ուսումնասիրել է նաև Կառնուտի հանքավայրի, Գուսանագյուղի, Մարալիկի, Արթիկի և Բենյամինի տարածքնեը: Հետազոտությունը վերջացնելուց հետո, այն կներկայացվի ՀՀ կառավարությանը: Այս աշխատանքների ընթացքում քննարկվում են աղբավայրի հնարավոր տարածքները, երթուղին, սակագինը. այս ամենը կհստակեցվի 6 ամիս հետո: Հաջորդ փուլում նախատեսված են նաև նեղ մասնագիտական« այդ թվում՝ բնապահպանական ուսումնասիրություններ« իսկ թե որքանով է հավանական ծրագրի իրագործումը« կախված է ուսումնասիրությունների վերջնական փուլից: Հանդիպման ընթացքում մասնագետները պատասխանեցին համայնքապետերին հուզող հարցերին, ներկայացրին աղբահանության կազմակերման մեխանիզմներն ու խնդիրները: Նմանատիպ քննարկումներ տեղի կունենան նաև մարզի մյուս տարածաշրջանների համայնքապետերի հետ: Իսկ Գյումրիում նման քննարկում տեղի էր ունեցել մարտի 12-ին:
 
Արմենուհի Մխոյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36