Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անասնաբույժների մասնակցությամբ խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

20.03.2015

 

Աշխատանքային այցով մարտի 20-ին Շիրակի մարզում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը և «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուժասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը: Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում մարզի անասնաբույժներին ներկայացվեց ոլորտի` ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Շիրակի մարզում արձանագրված ձեռքբերումները և խնդիրները: Ի դեպ, 2014 թվականին ինչպես ողջ հանրապետությունում« այնպես էլ Շիրակի մարզում գրանցվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի և կենդանական ծագման մթերքների արտադրության աճ: Փոխնախարարը նշեց« որ Շիրակում հատկապես հաջողությամբ է իրականացվել տավարաբուծության զարգացման ծրագիրը: Տոհմային երինջների խնամքի և բուծման հետ կապված հիմնական խնդիրներն այս պահին արդեն լուծված են: Գրիշա Բաղիյանը նաև անդրադարձավ անասնաբույժներին տրվող աշխատավարձի չափին և առաջիկա փոփոխություններին: «Արդյունքերը ոչ միայն գոհացուցիչ են, այլ նաև հուսադրող, որ ընթացիկ տարի ևս կունենանք արտադրության ծավալների և անասնագլխաքանակի աճ: Շիրակի մարզում արտադրության ծավալների ավելացումը հուսադրող է, սակայն մարզն ունի մեծ հնարավորություններ. եթե մենք համեմատում ենք խորհրդային տարիների հետ՝ անասնագլխաքանակի հարցում դեռ շատ աշխատանք ունենք անելու. եթե այսօր խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը մարզում կազմում է ընդամենը 101 հազար գլուխ, խորհրդային տարիներին այն կազմում էր մինչև 140 հազար գլուխ, մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը այսօր 130 հազար է, ապա խորհրդային տարիների այն հասնում էր շուրջ 300 հազարի, նույնը վերաբերում է խոզերին և թռչուններին: Այնպես, որ մենք Շիրակում ունենք հնարավորություն այդ արդյունքերը գոհացուցիչ դարձելու համար: Թեև կա դրական տեղաշարժ այս ոլորտում, բայց անելիքները դեռ շատ են»,- նշեց փոխնախարարը: Անդրադարձ եղավ նաև պատվաստումներին, անասունների մեջ տարածված վարակիչ հիվանդություններին և դրանց կանխման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Փոխնախարարը պատասխանեց նաև ներկաներին հուզող՝ բրդի իրացման, ոչխարների համարակալման, սպանդանոցների ստեղծման հետ կապված հարցերին:
Արմենուհի Մխոյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22