Տպել
Նորություններ
Տեղի ունեցավ 2015 թվականի մարզի խորհրդի անդրանիկ նիստը
27.03.2015
Մարտի 27-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2015 թվականի մարզի խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Շիրակի մարզի 119 համայնքների ղեկավարներից 117-ը, 2-ը բացակայում էին հարգելի պատճառով, ԶԼՄ ներկայացուցիչներ: