Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Գարունը իմ աչքերով,, միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

27.03.2015

 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մարտի 27-ին Գյումրիում համատեղ ծրագրով հանդես եկան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Վարոսյան, և Հայ Առաքելական եկեղեցու Գյումրու հայորդաց տան սաները: 1915 թվականից 100 տարի անց հայը՝ Աստծո կամոք և թշնամիների կամքին հակառակ, ապրում ու արարում է և սա է պատճառը, որ համատեղ ծրագիրը, թեև նվիրված էր Ցեղասպանության տարելիցին, բայց կրում էր «Գարունը իմ աչքերով» խորագիրը: Ավելին, Հայորդաց տան նկարչական խմբի սաների ներկայացրած ցուցադրության մեջ գերիշխում էին վառ ու պայծառ երանգները՝ որպես ապացույց հայի շարունակականության: «Սա ապացուցում է մեկ բան՝ առանց արարչագործության ոգու չի կարող մարդ պատկերացնել այն ազգը, որը հազարամյակներ առաջ բաշխվել է այն արարչին, որը կարողացել է այս ազգի մեջ ձևավորել ստեղծագործ էակի գիտակցությունն ու կերպարը»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի Հայորդաց տների ընդհանուր տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը՝ փաստելով մանուկներին հայի ոգով կերտելու կարևորությունը: Ոգեշնչման կոչ կար նաև սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրում՝ Ջ Վերդի, Կ. Սեն-Սենս, Ա. Դվորժակ, Իպալիտով-Իվանով, Լ. Դելբի, Հ. Հիմենեզ, Ալ. Հարությունյան և Տ. Մանսուրյան: Համերգային այս ծրագիրն, ինչպես իր խոսքում նշեց նվագախմբի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբի ոգու խոսքն է՝ արտահայտված իր երժշտության միջոցով:
Արմենուհի Մխոյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32