Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր թատրոնի միջազգային օրն է

27.03.2015

ՈՒՂԵՐՁ

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 

Հարգելի թատերական գործիչներ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն գարնանային տոնի` թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:

Թատրոնը մշտապես առանձնահատուկ դեր է ունեցել մեր ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում: Այս գեղեցիկ տոնը նշում են ոչ միայն թատրոնի գործիչները, այլև հազարավոր հանդիսատեսներ, որոնց անկեղծ գնահատանքին է արժանանում հին ու  չծերացող արվեստը:

Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի  ղեկավարության և դերասանական կազմի նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ, բնակչությանը մատուցվել են բարձրարվեստ ներկայացումներ, աճեմյանցիները մեր հայ մշակույթի գանձարանը հարստացրել են մնայուն գեղարվեստական արժեքներով՝ դաստիարակելով արվեստագետների և արվեստասերների բազում սերունդներ:

Կրկին շնորհավորելով Ձեզ  մասնագիտական տոնի առթիվ` ցանկանում եմ քաջառողջություն, հաջողություններ և բարձրարժեք ներկայացումներ:

 

                                          

                                                Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58