Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թուրքմենստանի մշակութային պատվիրակությունը Գյումրիում

28.03.2015

 

 
Մարտի 28-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում, մարտի 24-31-ը Հայաստանում անցկացվող ,,Թուրմենստանի մշակույթի օրեր,, միջոցառման մասնակից, Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակության ղեկավար, Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ   Բա­խար­­­­­գուլ Աբ­դիևա­յին: Ողջունելով հյուրերի և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին, մարզպետը նշեց, որ կարևորում է նմանօրինակ հանդիպումները, քանզի ամենալավ շփումները մշակութային շփումներն են: <Հայ-թուրքմենական բարեկամությունը դարերի պատմություն ունի, մշտապես երկու ժողովուրդները բարիդրացիական հարաբերություններ են ունեցել և այժմ էլ դրանք բարձր մակարդակի վրա են: Ուրախ եմ, որ շփումներն ու գործակցությունը նաև մարզային մակարդակով է լինում>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Այնուհետև Շիրակի մարզպետը Թուրքմենստանից ժամանած հյուրերին ներկայացրեց Շիրակի մարզը, ընդգծելով, որ այն բացի Հայաստանի մշակութային` արհեստների և արվեստների կենտրոն համարվելուց, աշխարհահռչակ ճանաչում գտած մարզիկների դարբնոց է նաև:
<Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք էր հռչակվել, այս տիտղոսը պատվով պահեց, մշակույթը շիրակցիների մեջ է, սպորտում ձեռքբերումները շատ են, մենք ունենք աշխարհի, օլիմպիական չեմպիոններ>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ   Բա­խար­­­­­գուլ Աբ­դիևա­ն նախ շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության համար, այնուհետ նշեց, որ ինքն ուրախ է, որ Շիրակի մարզ այցելեց ու ավելի մանրամասն իմացավ այս մարզի մասին:
Իսկ Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակության համերգը Գյումրու Վ. Աճեմյանի պետական դրամատիկական թատ­րոնում, ըստ տիկին Աբդիևայի, կհաստատի մշակութային բարեկամության առավել սերտացումը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46