Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում էստաֆետի խորհրդանիշը փոխանցեցին ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներին

04.04.2015

 

    

     2015 թվականի ապրիլի 2-ից 7-ը Հայաստանի պետական սահմանի երկայնքով անցկացվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հաղթանակի էստաֆետը»: Այն մեկնարկել է փետրվարի 2-ին՝ բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված սահմանապահների հուշահամալիրից: Հայաստանը մասնակցում է «Հաղթանակի էստաֆետին» արդեն երրորդ անգամ:

      Համագործակցության սահմանների երկայնքով Հաղթանակի էստաֆետի անցկացման որոշումն ընդունվել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում 2012 թվականի դեկտեմբերին։ Հիմնական նպատակը միաբանության ամրապնդումն է և Անկախ պետությունների համագործակցության ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության ամրապնդումը, Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ մեր երկրների հերոսական պայքարի հիշատակի պահպանումը, ինչպես նաև սահմանային մարմինների աշխատակիցների և սահմանամերձ բնակավայրերի բնակչության հայրենասիրական դաստիարակումն ավագ սերնդի մարտական ավանդույթների ոգով։

     Էստաֆետային խմբերի հանդիպումը ծրագրված է մայիսի 28–ին Մոսկվայում` «Հայրենիքի սահմանապահների» հուշարձանի մոտ և Պոկլոննայա բլրին, որտեղ կանցկացվի «Հաղթանակ-70» էստաֆետի ավարտը նշանավորող հանդիսավոր հավաքը։

    Ապրիլի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում կայացել է Մոսկվայից ժամանած էստաֆետային խմբի հանդիպումը և Հայաստանի ԱԴԾ Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին «Հաղթանակի էստաֆետի» խորհրդանիշի հանդիսավոր փոխանցումը։ Սահմանապահ ծառայության վետերանների մասնակցությամբ էստաֆետը անցկացվել է հայ-վրացական սահմանի ողջ երկայնքով:

    Ապրիլի 4-ին Գյումրիում Հայաստանի սահմանապահներն էստաֆետի խորհրդանիշը փոխանցեցին ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցներին:

     Էստաֆետին զուգահեռ հայ և ռուս սահմանապահների մասնակցությամբ անցկացվեց տոնական միջոցառում, հանդիպում Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև սահմանապահ ծառայության վետերանների հետ:  Հանդիսավոր միջոցառմանը  մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարիտեղակալ գ/տ Մարտին Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ վարչության ջոկատի հրամանատարի տեղակալ Վադիմ Սնե&

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32