Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատի դպրոցականների 9-րդ օլիմպիադայի հաղթողները հայտնի են

07.04.2015

 

Հայտնի են Դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի Շիրակի մարզային փուլի հաղթող թիմերը: Ապրիլի 6-7-ը Գյումրու շախմատի մարզադպրոցում կայացավ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցեցին 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին անցկացված տարածաշրջանային մրցումներում հաղթող ճանաչված 10 դպրոցների թիմերը. դրանց կազմում ընդգրկված են 2 տղա և 1 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, մրցաշարն անցկացվեց շվեցարական մրցակարգով և անհատական–թիմային հաշվարկով: Ըստ խմբերի ընդհանուր թիմային հաշվարկում 1-2-րդ տեղերը գրանցված դպրոցների թիմերն իրավունք ստացան մասնակցելու մայիսին անցկացվելիք օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ մրցումներին: Ընդհանուր թիմային հաշվարկով միջնակարգ և ավագ դպրոցների շարքում լավագույն են ճանաչվել «Ակադեմիական» վարժարանի և Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմերը, իսկ հիմնական և տարրական դպրոցներից՝ Գյումրու թիվ 41 և Ախուրյանի թիվ 1 դպրոցների թիմերը: Անհատական հաշվարկով լավագույններն են Մամիկոն և Մանե Ղարիբյանները: «Որպես կանոն, տվյալ մարզաձևում բարձր արդյունքների հասնելու թիվ մեկ նախապայմանը ավելի ու ավելի շատ ստուգողական մրցաշարերի ու մրցումների մասնակցությունն է: Միայն պարապմունքերով որակ չի բարձրանա, ոչ էլ տեխնիկատկտիկական հմտությունը: Նմանատիպ մրցումներ ավելի շատ են պետք»,- նշեց Վաչիկ Վարդանյանը ՝ հույս հայտնելով, որ այս տարի հանրապետական փուլում մարզը կունենա հաղթող թիմ կամ դպրոցական: Դպրոցականների շախմատի օլիմպիադաներն անցկացվում են 4 փոլուվ՝ ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական:
 
Արմենուհի Մխոյան
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32