Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի ընտանեկան մասնագիտական դինաստիաները

10.04.2015

 

ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ 2014 թվականի ապրիլից 2015 թվականի ապրիլը Հայաստանում հայտարարվել է Ընտանիքի տարի, Շիրակի մարզում անցած տարվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ: Դրանց շրջանակներում ապրիլի 10-ին Շիրակի մարզպետի անունից հատուկ հուշանվերներով պարգևատրվեցին և շնորհակալագրեր ստացան ընտանեկան եռաստիճան մասնագիտական յոթ դինաստիաներ: Խոսքն այն ընտանիքների մասին է, որտեղ պապը, հայրն ու թոռը նույն մասնագիտությունն ունեն:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից ներկա յոթ ընտանիքների անդամներին ողջունեց Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը:
<Ես ուրախ եմ ձեզ հետ հանդիպման համար, եռաստիճան մասնագիտական դինաստիա ասվածն այնքան էլ սովորական արտահայտություն չէ: Մանկավարժներ, երկաթուղայիններ, մարզիկներ, նկարիչներ, սերունդից սերունդ ձեր ընտանիքներում մասնագիտական հմտությունները կարևորվել, հարգվել են, կարողացել եք սիրել ձեր աշխատանքը: Ձեզ համար մասնագիտությունը միայն աշխատանք չի եղել, այլև կոչում: Ձեզ մաղթում եմ ընտանեկան ջերմություն, աշխատանքային ձեռքբերումներ: ,-ասաց Հարաություն Արշակյանը:
 <Մանկավարժ, մարզիկ, երկաթուղային, թե արվեստագետ, բոլորիդ համար մասնագիտուըթյունը հպարտություն է: Ձեզ հավատով լեցուն աշխատանք ու կյանք եմ ցանկանում>,- մաղթեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը:
 Ներկաները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար: Խոսելով իրենց ընտանիքների մասին, նրանք նշեցին, որ հպարտ են իրենց մասնագիտությամբ, առավել հպարտ են ամուր ու ջերմ ընտանիքներով: 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32