Նորություններ
Մեծ Եղեռնի100 ամյակի միջոցառում Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում
13.04.2015
Ապրիլի 13-ին Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ մշակութային ցերեկույթ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին: Միջոցառմանը մասնակցուում էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Սամվել Նիկոյանը, Մարտուն Գրիգորյանը: Մասնաճյուղի ուսանողների ուժերով պատրաստված հուշ ցերեկույթը հետադարձ հայացք էրդեպի անցյալ, և արդարացի պահանջ ներկայի համար: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել հանրահայտ ,,Բամբիռ,, խմբի երաժիշտները: Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են, դրանք նախատեսված են ամբողջ 2015 թվականի համար: