Նորություններ
Միջոցառում Գյումրու թիվ 10 դպրոցում
14.04.2015
Ապրիլի 14-ին Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցում, դպրոցի, ,,Արաքս,, հկ-ի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ, բացվեց Հայոց Մեծ Եղեռնին նվիրված անկյուն: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նկարը հետայսու կլինի Հայեցի դաստիարակության հիմքն այս դպրոցում, երբ միմյանց հաջորդող սերունդներն այլևս կմնսն հիշողի և պահանջողի դերում, իսկ ապրիլի 23-ից, մեր մեկ ու կես միլիոն նահատակները, կդասվեն սրբերի դասը: Եզակի ազգ, ով ունի 1.5 միլիոն սուրբ: Սա էր Եղեռնի հիշատակի պատի բացման գաղափարը, որի հիմնական նախաձեռնողը ,,Արաքս,, հկ-ի ղեկավար Ալլա Խաչատրյանին էր: Տերունական աղոթքից և փոքրիկ բեմականացումից հետո բացվեց հիշատակի պատը: Ինչպես հավաստեց դպրոցի տնօրեն Լիաննա Վարդանյանը, անկյունը բացվեց ճիշտ ժամանակին, և այն ճիշտ էլ կծառայի իր նպատակին: