Նորություններ
Խաչքարի բացման և ծառատունկի արարողություն Մեծ Մանթաշի համայնքում
14.04.2015
Ապրիլի 14-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարզի Մեծ մանթաշի համայնքում մասնակցեց Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը: Համայնքի բնակիչների և համայնքի ղեկավար Ստյոպա Չոբանյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ, Գյումրեցի քանդակագործ Աշոտ Ֆարմանյանը կյանքի էր կոչել գեղեցիկ հուշաքար խաչքար: Խաչքարի բացման պատիվը տրվեց գյուղի Եղեռնից մազապուրծ եղած Հմայակ Հարությունյանի ծոռներին` Ելենա և Հենրիկ Հարությունյաններին: Տերունական աղոթքից և ելույթներից հետո ծաղիկներ և ծաղկեպսակ դրվեցին հուշակոթող խաչքարին: Հուշակոթողի հարևանությամբ եղևնիներ տնկեցին Շիրակի մարզպետը, մարզպետի օգնական Հասմիկ Կիրակոսյանը և գյուղապետ Ստյոպա չոբանյանը: Միջոցառման ավարտին տրվեց մատաղ: Շիրակի մարզպետը գյուղի դպրոցի տնօրենի ուղեկցությամբ այցելեց նաև դպրոց, որը ցավոք մեծ աղմուկ հանեց շինարարի անփութության պատճառով տարիներ շարունակ ձգձգվող շին աշխատանքների պատճառով: Մարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Համայնքի ղեկավարը ներկայացրեց նաև կիսատ մնացած աշխատանքները, որոնք արդեն երկար ժամանակ ձգձգվում են: