Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչքարի բացման արարողություն Ձիթհանքովի համայնքում

16.04.2015

 Ապրիլի 16-ին Շիրակի մարզի Ձիթանքով համայնքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:

Եղեռնի տարիներին թուրք ասկյարները մոտակա յոթ տարբեր գյուղերից հավաքել են տղամարդկանց, որոնց մի մասին գնդակահարել, իսկ մյուսներին`փամփուշտները խնայելու համար, լցրել են Ձիթանքովի մարագները և այրել:

 Խաչքարը տեղադրվել է համայնքի միջոցների հաշվին բարեկարգված տարածքում: Հուշակոթողի բացմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ինչպես նաև թեմի եկեղեցականներ:

Ելույթ ունեցան ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ձիթանքով համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը: Համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներն իրենց  պատրաստած գեղարվեստական մասով  հուզեցին և ոգևորեցին ներկաներին:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22