Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արխիվային փաստաթղթերի ցուցադրություն Գյումրիում

17.04.2015

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկում ՀՀ ՏԿԱԻՆ ,,Հայաստանի ազգային արխիվ,, ՊՈԱԿ-ի տնօրինությունը նախաձեռնել է փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն կազմել ՀՀ այն համայնքներում, որտեղ 1915 թվականից մինչև 1920-ական թվականները գործել են որբանոցներ, որոնցում ապաստան էին գտել ցեղասպանության զոհերի մանկահասակ զավակները։

Ապրիլի 17-ին Գյումրու ,,Հոկտեմբեր,, կինոթատրոնի ճեմասրահում փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն էր կազմակերպել ՀՀ ՏԿԱԻՆ ,,Հայաստանի ազգային արխիվ,, ՊՈԱԿ-ի տնօրինությունը, ազգային արխիվի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցների և տնօրեն` Ամատունի Վիրաբյանի մասնակցությամբ: Հավաքվածներին ողջունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ապա խոսքը փոխանցեց Ամատունի Վիրաբյանին: Պարոն Վիրաբյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ազգային արխիվի հատկապես այս մասով իրականացված աշխատանքները: Ի ուրախություն ներկաների, պատմական ոչ մի փաստաթուղթ չի ոչնչացվել, դրանք բոլորը թարգմանվել են մի քանի լեզուներով, մինչև այս տարվա սեպտեմբեր նախատեսվում է դրանց թարգմանությունը իսպաներեն, որ ավարտից հետո կսկսվեն ճապոներեն թարգմանության աշխատանքները: Ելույթ ունեցավ նաև պատմաբան ԳՊՄ պատմության ամբիոնի դասախոս Արթուր Նիկողոսյանը: Ելույթներից հետո միջոցառման մասնակիցները դիտեցին ներկայացված ցուցանմուշները, այնուհետև դիտեցին ՀՀ ՏԿԱԻՆ ,,Հայաստանի ազգային արխիվ,, ՊՈԱԿ-ի պատրաստած փաստագրական ֆիլմը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58