Նորություններ
Ցուցահանդես նվիրված Մեծ Եղեռնի 100 ամյակին
17.04.2015
ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Ազգային պատկերասրահի և Մ. Սարյանի տուն թանգարանի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին Գյումրու ,,Ձիթողցյանների,, տուն թանգարանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված ,,Ցավի գույնը,, ցուցահանդեսի բացման արարողությունը: Շահեն Խաչատրյանը 2012 թվականին ավարտել էր համանուն գրքի հրապարակման աշխատանքները, որտեղ ընդգրկված են հայազգի նկարիչների` Արշիլ Գորկու, Գառզուի շուրջ 47 գործերի արտապատճենները: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ապա խոսքը փոխանցեց Շահեն Խաչատրյանին, ով էլ մանրամասն ներկայացրեց ցուցադրվող աշխատանքները: Ցուցանմուշների հետ, ներկայացված էր նաև 1915 թվականի կարպետ, որը հատուկ շքեղություն էր հաղորդում ներկայացված գործերին: