Նորություններ
գրական-երաժշտական ցերեկույթ Շերամի անվան դպրոցում
20.04.2015
Ապրիլի 20-ին Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին մշակույթի հարցերով Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղինակ Մխիթարյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի բաժինների պետեր, երաժշտական դպրոցների տնօրեններ: Գեղեցիկ միջոցառման խորհուրդը մեկն էր, 100 տարի անց սկսել դարը նորովի, նոր պահանջոատիրությամբ` ,,Հիշել և պահանջել,, կարգախոսով, մատաղ սերնդի մեջ ոչ թե ատելություն սերմանելով, այլ իրենց իրավունքի նկատմամբ պահանջատեր լինելու, և որպեսզի պահանջը երբեք չկորցնի իր իմաստն ու չդառնա ինքնանպատակ, հիշել, հիշել այն ամենը ինչ եղել է, և պահանջել: