Նորություններ
Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում
21.04.2015
Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում գեղեցիկ համատեղ ցերեկույթ էին կազմակերպել դպրոցի տնօրինությունը, Գյումրու Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրինություն հետ: Թիվ 40 դպրոցի սաները ,,Նեմեսիս,, գործողությունների շրջանակում ներկայացրեցին Սողոմոն Թեհլերյանի դատավարության բեմականացումը, որից հետո համերգային ծրագրով հանդես եկան Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի սաները: Մինչև միջոցառման սկիզբը և դրա ավարտից հետո, միջոցառման մասնակիցները ծանոթացան Գյումրեցի շնորհաշատ նկարիչներ` Վաչագան Պողոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Պետրոս Պետրոսյանի և Ժիրայր Զաքեյանի աշխատանքներին, որոնք յուրահատուկ շունչ էին հաղորդել միջացառմանը: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու գրեթե բոլոր դպրոցների տնօրենները, մարզի կրթության վարչության և բաժնի պետերը, մարզպետարանի այլ պատասխանատուներ, Գյումրու Զինվորական կոմիսարը, Երկրապահ կամավորականների մարզային կառույցի ղեկավարը: