Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում

21.04.2015

 Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում գեղեցիկ համատեղ ցերեկույթ էին կազմակերպել դպրոցի տնօրինությունը, Գյումրու Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրինություն հետ:  Թիվ 40 դպրոցի սաները ,,Նեմեսիս,, գործողությունների շրջանակում ներկայացրեցին Սողոմոն Թեհլերյանի դատավարության բեմականացումը, որից հետո համերգային ծրագրով  հանդես եկան Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի սաները: Մինչև միջոցառման սկիզբը և դրա ավարտից հետո, միջոցառման մասնակիցները ծանոթացան Գյումրեցի շնորհաշատ նկարիչներ` Վաչագան Պողոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Պետրոս Պետրոսյանի և Ժիրայր Զաքեյանի աշխատանքներին, որոնք յուրահատուկ շունչ էին հաղորդել միջացառմանը: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու գրեթե բոլոր դպրոցների տնօրենները, մարզի կրթության վարչության և բաժնի պետերը, մարզպետարանի այլ պատասխանատուներ, Գյումրու Զինվորական կոմիսարը, Երկրապահ կամավորականների մարզային կառույցի ղեկավարը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58