Նորություններ
Խաչքարի բացման արարողություն Հառիճի համայնքում
21.04.2015
Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, Խաչքար հուշակոթողի բացման արարողություն տեղի ունեցավ Շիրակի մարզի, Արթիկի նախկին տարածաշրջանի Հառիճի համայնքում:
Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, մարզպետարանի մի շարք վարչությունների և բաժինների պետեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Խաչքարի բացման պատիվը տրվեց փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին և համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանին: Արթիկի թեմի հոգևոր հոր աղոթքից հետո, ելույթներ ունեցան Հառիճի դպրոցի աշակերտները, դպրոցի տնօրենը, համայնքի բնակիչներ: Միջոցառման ավարտին տրվեց Սուրբ մատաղ:
Հառիճի համայնքը համեմատաբար խոշոր բրոնզեդարյան բնակատեղի է` բաղկացած մի շարք մշակութային կառույցներից, որոնք պատկանում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ.թ. 10-րդ դարը: Գյուղում գտնվում է միջնադարյան Հառիճի վանքը: Վանքն իրենից ներկայացնում է բարդ ճարտարապետական համալիր, որը բաղկացած է երկու եկեղեցուց, երկու գավիթից, մատուռներից, գերեզմանոցից: Այն եղել և մնում է Հայաստանի մշակութային, հոգևոր կենտրոններից: Որպես ուսումնական կենտրոն Հառիճը նշանավոր է դարձել 7-րդ դարից, ապա լայն գործուներություն է ծավալել 10-14-րդ դդ: Հառիճի դպրոցը մեծ համբավ է ունեցել: Այստեղ է նախնական կրթություն ստացել Ավետիք Իսահակյանը: