Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչքարի բացման արարողություն Հառիճի համայնքում

21.04.2015

 Ապրիլի 21-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, Խաչքար հուշակոթողի բացման արարողություն տեղի ունեցավ Շիրակի մարզի, Արթիկի նախկին տարածաշրջանի Հառիճի համայնքում:

Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, մարզպետարանի մի շարք վարչությունների և բաժինների պետեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Խաչքարի բացման պատիվը տրվեց փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին և համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանին: Արթիկի թեմի հոգևոր հոր աղոթքից հետո, ելույթներ ունեցան Հառիճի դպրոցի աշակերտները, դպրոցի տնօրենը, համայնքի բնակիչներ: Միջոցառման ավարտին տրվեց Սուրբ մատաղ:

Հառիճի համայնքը  համեմատաբար խոշոր բրոնզեդարյան բնակատեղի է` բաղկացած մի շարք մշակութային կառույցներից, որոնք պատկանում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մ.թ. 10-րդ դարը: Գյուղում գտնվում է միջնադարյան Հառիճի վանքը: Վանքն իրենից ներկայացնում է բարդ ճարտարապետական համալիր, որը բաղկացած է երկու եկեղեցուց, երկու  գավիթից, մատուռներից, գերեզմանոցից: Այն եղել և մնում է Հայաստանի մշակութային, հոգևոր կենտրոններից: Որպես ուսումնական կենտրոն Հառիճը նշանավոր է դարձել 7-րդ դարից, ապա լայն գործուներություն է ծավալել 10-14-րդ դդ: Հառիճի դպրոցը մեծ համբավ է ունեցել: Այստեղ է նախնական կրթություն ստացել Ավետիք Իսահակյանը:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58