Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչքարի բացման արարողություն Ջրառատի համայնքում

22.04.2015

Ապրիլի 22-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Խաչքար հուշակոթողի բացման արարողություն տեղի ունեցավ մարզի Ախուրյանի նախկին տարածաշրջանի Ջրառատի /Չրախլի  որը  թարգմանաբար     նշանակում  է  <<լույսով լի >>/ համայնքում: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, մարզպետարանի վարչությունների և բաժինների պետեր, հյուրեր ԶԼՄ ներկայացուցիչներ: Համայնքի ղեկավար Ահարոն Ոսկանյանի և համայնքի բնակիչների ուժերով բարեկարգվել և սրբատեղի է վերածվել գյուղի Համբարենց կոչվող տան տեղը, որտեղ թուրքերը 1920 թվականին գյուղի բնակիչներին լցրել են տան մեջ և այրել: Խաչքարի հովանավորներ են դարձել Ուկրաինայում բնակվող Ջրառատի բնակիչներ Յայլոյան եղբարների, ովքեր նույնպես մասնակցում էին  միջոցառմանն իրենց ընտանիքի անդամների հետ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և Խաչքարի բացման կապակցությամբ շնորհավորեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, համայնքի ղեկավար Ահարոն Ոսկանյանը, բարերարը` Յուրա Յայլոյանը: Տերունական աղոթքից հետո, խաչքարի բացման պատիվը տրվեց Յայլոյանների ընտանիքի անդամներին:
Գյուղը    հիմնվել  է 1828 -1829 թթ   Ալաշկերտի   գյուղերից   գաղթած     բնակիչների   կողմից : Գյուղի  առաջին հիմնադիրը եղել է   Ալաշկերտից   գաղթած   Մեսե անունով մի  բնակիչ , որը ըստ տեղացիներին հասած   ավանդության , բնակավայրի տեղը   հավանել է որպես  իր այծերի   համար   հարմար   արոտավայր :   

 Գյուղի բնակիչները 1918 -1920 թթ   , փորձ են արել    զինված    դիմադրություն  ցույց   տալ  թուրքերին , սակայն անկարող են   եղել մինչև վերջ դիմադրել : Թուրք բարբարոսները   1920թ  Շիրակի   դաշտավայրի բնակչության մի մասին  և գյուղի բնակիչներին    լցնելով  Համբարենց  տուն  կոչվող   շինության մեջ , կենդանի այրել են :

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58