Նորություններ
Սողոմոն Թեհլերյանի արձանը բացվեց Մարալիկ քաղաքում
22.04.2015
Ապրիլի 22-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում մարզի Մարալիկ համայնքում մեծ հանդիսությամբ, տեղի ունեցավ Սողոմոն Թեհլերյանի արձանի բացման արարողությունը, որին իրենց մասնակցությունն էին բերել մարզի գրեթե բոլոր պաշտոնյաները Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով ԱԺ պատգամավորներ:
Շուրջ 4 մետրանոց, գրանիտյա պատվանդանով արձանի հեղինակը քանդակագործ Սամվել Պետրոսյանն է, ով Հայաստանի Հանրապետությունում Սողոմոն Թեհլերյանի
թվով չորրորդ արձանը կյանքի է կոչել ռուսաստանաբնակ Մարալիկի բնակիչ Յուրա Հովհաննիսյան հովանավորությամբ: Այն տեղադրվել է Մարալիկի կենտրոնական հրապարակում, ուր երկար տարիներ կանգնած է եղել երբեմնի առաջնորդն, ում տեղը շուրջ քառորդ դար դատարկ էր, և միայն Պետրոսյան Հովհաննիսյան համագոծակցության արդյունքուն այն գտավ իր իսկական տիրոջը: Տերունական աղոթքից, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի խոսքից հետո, արձանի բացման պատիվը տրվեց բարերարին: Բավականին հուզական անձնավորություն լինելով, Յուրան հազիվ էր զսպում արցունքները խոսելիս: Շնորհակալություն հայտնեց բոլորին այդ գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու համար, և կորևորն է, որ չմոռացավ շնորհակալություն հայտնելու իր մորը, նման տղա դաստիարակելու համար: Մարալիկի ահմայնքի ավագանու որոշմամբ Յուրա Հովհաննիսյանը պարգևատըրվել է Մարալիկի Պատվավոր քաղաքացու կոչման: Քաղաքապետի հուշամեդալով պարգևատրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Մարալիկի արվեստի դպրոցի սաները, երգիչ կատարողներ Գյումրուց և Մարալիկից: Միջոցառման ավարտին տրվեց Սուրբ մատաղ: