Նորություններ
Խաչքարի բացման արարողություն Ձորակապի համայնքում
23.04.2015
Ապրիլի 23-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում մարզի Ձորակապի համայնքում տեղի ունեցավ Խաչքարի բացման արարողությունը: Մարալիկցի վարպետ Պարույրի հերթական խաչքարը Ջուղայի գազանաբար ոչնչացված խաչքարերի շարքից է, որն իր շքեղությամբ տեղադրվեց Մեծ Հայրենականում զոհված Ձորակապցիների հուշարձան կոթողի հարևանությամբ: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունելուց հետո, խաչքարի բացման պատիվը տրվեց պարոն Պետրոսյանին և Ձորակապի համայնքի ղեկավար Զարզանդ Սահակյանին: Տերունական աղոթքից հետո ելույթներ ունեցան Ձորակապի դպրոցի տնօրենը, որին հաջորդեց երեխաների պատրաստած փոքրիկ համերգը, որն ավարտվեց ազգագրական պարերի շարքով և մոմավառությամբ: