Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներ Արթիկ քաղաքում

24.04.2015

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներ տեղի ունեցավ նաև մարզի Արթիկ քաղաքում: Արթիկում միջոցառումները մեկնարկեցին համաքաղաքային աննախադեպ բազմամարդ  երթով  և  ծաղիկների  խոնարհմամբ  Բարեկամության  այգում  տեղադրված  Հայոց  ցեղասպանության  զոհերի  հիշատակին  նվիրված  խաչքար-հուշարձանի առջև: Արարողության ընթացքում մանկական 100-ձայնյա  երգչախումբը  կատարեց  Կոմիտասի  ստեղծագործությունների շարան:

Արթիկ քաղաքի  Տ.Մանսուրյանի և Վ.Սամուելյանի  մշակույթի  կենտրոններում բացվեցին թեմատիկ ցուցահանդեսներ:

Եկեղեցական հիշատակի կարգից  հետո`  Ազատության  հրապարակից  մեկնարկեց  արթիկցի  երիտասարդների  ջահերով  երթը  դեպի քաղաքի լանջին գտնվող Լմբատավանկ եկեղեցին, որտեղ  վառվեց  «կյանքի և պայքարի»  մեծ  խարույկըՆախորդ օրը Արթիկի  քաղաքապետ  Արսեն  Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծված` Հայոց Ցեղասպանության  100-րդ  տարելիցին  նվիրված  միջոցառումները  համակարգող  հանձնաժողովի   ժամանակացույցին  համապատասխան  Արթիկի  Տ.Մանսուրյանի  անվան  մշակույթի  կենտրոնի  ցուցասրահում  կայացել  էր  Մշակույթի կենտրոնի,  Գեղարվեստի դպրոցի և Երաժշտական դպրոցի համատեղ միջոցառումը:
Տ.Մանսուրյանի  անվան մշակույթի կենտրոնը նախաձեռնել  էր  հայկական  կենցաղը  և  մշակույթը  ներկայացնող ցուցանմուշների ցուցադրություն: Գեղարվեստի  դպրոցի  սաները  ներկայացել  էին  թեմատիկ  նկարներով և կարպետագործության նմուշներով: Կենտրոնում  կայացավ  նաև  դպրոցի  սաների  կողմից պատրաստած  
առաջին  գորգի  կտրման  արարողությունը: Մանկական երգչախումբը երաժշտական կատարումներով ամբողջացրեց  միջոցառումը:
Միջոցառումը  բազմամարդ էր. ներկա էին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ,  Արթիկի  ավագանու  անդամներ, քաղաքում գործող պետական, համայնքային և մասնավոր կազմակերրպությունների աշխատակիցներ:

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58