Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

24.04.2015

 Սիրելի հայրենակիցներ.

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրն աշխարհասփյուռ հայությունը և համայն առաջադեմ մարդկությունը գլուխ է խոնարհում և հարգանքի տուրք մատուցում շուրջ մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն անմեղ հայ նահատակների հիշատակի առջև: Մարդկության պատմության մեջ առաջին աննախադեպ ոճրագործությունը, որն աշխարհի 21 երկրների կողմից ճանաչվեց որպես հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանություն, ինչի արդյունքում հայ ազգը բացի կրած միլիոն ու կես զոհից, կորցրեց իր պատմական հայրենիքի կեսը, դարերի ընթացքում ձեռք բերած հոգևոր-մշակույթային և նյութական արժեքները:

Մենք երախտապարտ ենք բոլոր այն ժողովուրդներին, պետություններին և անհատներին,  ովքեր դատապարտել են ոճրագործությունը, ովքեր պայքարել են մեզ հետ պատմական ճշմարտությունն աշխարհին  ներկայացնելու հարցում:  Նախ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց Ցեղասպանության դատապարտումը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, ապա Եվրախորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

  Հիշելու ենք, և պահանջելու: Քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է իմանալու, որ 100 տարի անց, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումն անխուսափելի է, որ պատմության դասերից հետևություններ չանելը, մոռացության մատնելը կհանգեցնի նոր ոճիրների, նոր ցեղասպանությունների: 

Խոնարհվելով, այսօր արդեն, մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առաջ, մենք պարտավոր ենք համախմբվել մեր ազգային նպատակների շուրջ և անել հնարավորինս  հանուն մեր պետության և ժողովրդի  լուսավոր ապագայի:  

                                                                                                                                  

  ՖԵԼԻՔՍ   ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58