Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

1.500.000 Սրբադասված նահատակների ոգեկոչման արարողություններ Շիրակի մարզում

24.04.2015

 Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, Գյումրու ,,Բագրատունյաց,, պուրակում տեղի ունեցավ Գյումրեցի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի ,,Վերածնունդ,, քանդակի բացման արարողությունը: Մեկ այլ ծնունդով Գյումրեցի, մոսկվայաբնակ գործարար Արթուր Անտոնյանի հովանավորությամբ, Գյումրու քաղաքապետի և քաղաքապետարանի մասնակցությամբ, Խաղաղության օղակի պուրակը լրիվ կերպարանափոխվել, բարեկարգվել, ստացել էր նոր տեսք ու նշանակություն: Միջոցառմանը, չնայած անբարենպաստ եղանակին մասնակցում էին Գյումրու բոլոր կառույցների ներկայացուցիչները, Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Իտալյայի հանրապետության պատվո հյուպատոսը, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի, Սահմանապահ  ջոկատի ղեկավարությունը, հյուրեր, զլմ ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նախ ողջունեց բոլորին այդ գեղեցիկ կոթողի բացման կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց և բարերարից և Ֆրիդ Սողոյանից և քաղաքապետից ու քաղաքապետարանից, կազմակերպված լավ աշխատանքի համար, ապա անդրադառնալով օրվա խորհրդին նշեց, - պատահական չի ընտրվել կոթողի անվանումը, պատահական չի ընտրվել տեղը ուր տեղադրվել է, քաղաքի կենտրոնում, քաղաքի սրտի մեջ, յուրաքանչյուրի աչքի առաջ, որ բոլորը, մեծից մինչև փոքր մշտապես ունանա մեկ հավատամք` ,,Հիշենք և պահանջենք,, քանի դեռ ոճրագործները չեն ստացել համարժեք պատիժ, քանի դեռ չեն ընդունել մարդկության դեմ գործած առաջին ցեղասպանությունը:  Ելույթներ ունեցան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քանդակի հեղինակ Ֆրիդ Սողոյանը, բարերար Արթուր Անտոնյանը: Հուշարձանի բացման պատիվը տրվեց քաղաքապետին և բարերարին: Քանդակի բացման, ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելուց հետո, բոլորն ուղևորվեցին դեպի մարզի Ջաջուռի տարածքի Հեր-Հերի կամ ինչպես ընդունված է ասել Ջարդի ձոր, ուր այդ եղեռնական տարիներին մեծ թվով շիրակցիներ են սպանվել և նրանց մարմինները հանգչում են այդ ձորակում: Չնայած եղանակային ահավոր պայմաններին` ձյուն, բուք, ազգբնակչության հոսքը չէր դադարում Ջարդի ձոր, մեքենաների բազմաթիվ լինելու պատճառով, մարդիկ երեխաների հետ շուրջ մեկ, մեկ ու կես կիլոմետր ոտքով անցնում էին, հուշակթոթղին ծաղիկ դնելու, իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար:  Միջոցառումները շարունակվեցին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ,, 100 ամյա լռություն,, ոգեկոչման գրական երաժշտական գեղեցիկ միջոցառմամբ, իսկ արդեն երեկոյան Գյումրու Վարդանանց հրապարակում իրականացվեց մոմավառության գեղեցիկ արարողություն սրբադասվածների պատվին: Ոչինչ չխանգարեց հավատավոր ժողովրդին, ոգեկոչելու և խոնարվելու Հայոց Մեծ Եղեռնին զոհ դարձած 1.500.000 հայորդիների շիրիմների և նրանց հիշատակին կանգնեցված հուշակոթողների առջև, Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը նշել մեծ շուքով, առանց ողբի, նորովի` սրբադսված 1.500.000 սրբերով, և պահանջատիրության նոր դարի մեկնարկով`,,Հիշում եմ և պահանջում,,:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58