Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Փրկության քարտեզ,, ֆիլմի պրեմիերան Գյումրիում

25.04.2015

 

Ապրիլի 25-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ » Ստուդիո ընկերության (Հայաստան) արտադրած նոր խաղարկային- փաստավավերագրական լիամետրաժ «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան:
100 րոպե տևողությամբ կինոնկարի ռեժիսորն Արամ Շահբազյանն է։ Ֆիլմը փաստագրություն է և կառուցված է բացառապես իրական փաստերի վրա: Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներնեն, մարդիկ, ովքեր ականտեսն են եղել Հայոց ցեղասպանության արհավիրքների ու խեղվածբազումմարդկայինկյանքերի։ ՀայոցՑեղասպանության 100 –րդտարելիցինընդառաջ, ֆիլմընվիրվումէՄեծհումանիստներիհիշատակին` որպեսերախտագիտությանտուրքողջհայժողովրդիանունից:
Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփե(Դանիա) և միսիոներուհիներ`Մարիա Յակոբսեն(Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա): Հայոց ցեղասպանության այս իրական ականատեսները մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմանդիրներն են: Օտար կանանց դրամատիկ հանդիպումը անծանոթ ու խոշտանգված մի ժողովրդի հետ նրանց համար դարձավ ճակատագրական:
Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանգետ Սվանտե Լունդգրենը: 
Անցնելով ֆիլմի հերոսների ճանապարհը, Լունդգրենը գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: 
Ֆիլմի մտահղացման հեղինակը և պրոդյուսերը Մանվել Սարիբեկյանն է, ռեժիսորը` Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը` Աննա Սարգսյանը, օպերատորները՝ Արթուր Ղարայանը,Վահե Հակոբյանը, Ռոդին Ալոուշը(Սիրիա), երաժշտության հեղինակն է Վիգ Ցարտմանը(Ավստրիա):
Ֆիլմի ստեղծման համար նկարահանման աշխատանքներ են իրականցվել մի շարք երկրներում, այդ թվում՝ Նորվեգիայում, Շվեդիայում ,Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Արևմտյան Հայաստանում, Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Հունաստանում։ 
Նկարահանումներին մասնակցել են 45 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարներ՝ 9 երկրից :
Ֆիլմի խորհրդատուներն են`Սվանտե Լունդգրենը (Ֆինլանդիա), Բրիտա Յոնսենը,Մոգենս Հոյմարկը (Դանիա), Ինգեր Օքենհաուգը, Յուսի Ֆլեմինգ Բյորնը(Նորվեգիա), Աննա Մարիա Սմաբերգը,Գորան Գուները (Շվեդիա), Ռոլֆ Հոսֆելդ,(Գերմանիա), Արտեմ Դավիդյանցը (Էստոնիա), Իոաննիս Խասիոտիսը (Հունաստան), Աշոտ Մելքոնյանը, Արծվի Բախչինյանը, Հակոբ Սողոմոնյանը (Հայաստան):
Ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է , սակայն թարգմանվելու է հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Ֆիլմի աշխատանքները տևել են 12,5 ամիս։
«Փրկության քարտեզ» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ :

 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58