Նորություններ
Ծառատունկ Արթիկում
27.04.2015
Շիրակի մարզի <<վարդագույն տուֆի հայրենիք>> Արթիկ քաղաքի հյուսիս-արևելյան պաշտպանիչ ծառաշերտի ստեղծման համար տնկվել է ավելի քան1000 տնկի: Կանաչապատվող տարածքը գտնվում է Արթիկ քաղաքի և քարհանքերի միջև: Ծառատունկին մասնակցել են Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, քաղաքապետարանի աշխատակիցները, դպրոցների և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ և աշակերտներ:
Մայիսյան տոներին ընդառաջ` Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող 2րդ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշահամալիրի տարածքը
բարեկարգվել է և տնկվել են տույա տեսակի 300 ծառ: Հուշահամալիրի տարածքում տեղադրվել են
նստարաններ` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նվերն Արթիկ քաղաքին:
Քաղաքի առանձին հատվածներում փակցվել են տոնական պաստառներ: