Նորություններ
ՀՀ-ում Չինաստանի հանրապետության դեսպանի ացը Գյումրի
27.04.2015
Ապրիլի 27-ին Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ճանաչողական այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նախ անդրադարձել է մարզի, մասնավորապես, Գյումրու պատմությանը նշելով, որ այն մինչ 1988-ի երկրաշարժը քաղաքը եղել է արդյունաբերական կենտրոն, ունեցել է հզոր տնտեսական ներուժ: <Հիմա վիճակը փոխվել է, հետերկրաշարժյան տարիներին լայնածավալ շինարարություն է կատարվել, վերականգնվել են շատ քանդված դպրոցներ, մանկապարտեզներ, շենքեր, իհարկե, դեռ անելիքներ էլ կան>,-ասել է Շիրակի մարզպետը:
Ֆելիքս Ցոլակյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը արդյունավետ գործակցության հիմք է հանդիսանալու, հատկապես կարևորելով առևտրային ու ներդրումային ծրագրերի իրականացումը:
Դեսպան Թիան Էրլուն շնորհակալություն է հայտնել Ֆելիքս Ցոլակյանին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացումը, գործակցության խորացումը իր համար ևս առաջնային է, ինչ համար անպատճառ քայլեր ձեռնարկվելու են: