Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ-ում Չինաստանի հանրապետության դեսպանի ացը Գյումրի

27.04.2015

 Ապրիլի 27-ին Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ճանաչողական այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով դեսպանին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նախ անդրադարձել է մարզի, մասնավորապես, Գյումրու պատմությանը նշելով, որ այն մինչ 1988-ի երկրաշարժը քաղաքը  եղել է արդյունաբերական կենտրոն, ունեցել է հզոր տնտեսական ներուժ: <Հիմա վիճակը փոխվել է, հետերկրաշարժյան տարիներին լայնածավալ շինարարություն է կատարվել, վերականգնվել են շատ քանդված դպրոցներ, մանկապարտեզներ, շենքեր, իհարկե, դեռ անելիքներ էլ կան>,-ասել է Շիրակի մարզպետը:

 Ֆելիքս Ցոլակյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը արդյունավետ գործակցության հիմք է հանդիսանալու, հատկապես կարևորելով առևտրային ու ներդրումային ծրագրերի իրականացումը:

Դեսպան Թիան Էրլուն շնորհակալություն է հայտնել Ֆելիքս Ցոլակյանին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ-չինական բարեկամական  հարաբերությունների զարգացումը, գործակցության խորացումը իր համար ևս առաջնային է, ինչ համար անպատճառ քայլեր ձեռնարկվելու են:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15