Տպել
Նորություններ
Երեխաների զարգացման կենտրոն Փարոս հիմնադրամի աջակցությամբ
27.04.2015
Ապրիլի 27-ին Գյումրիում Փարոս հիմնադրամի աջակցությամբ բացվեց ,,Դեպի առաջ,, երեխաների զարգացման կենտրոնը: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Վաղինակ Մխիթարյանը, Փարոս հիմնադրամի տնօրինությունը աշխատակիցների և ներկայացուցիչների հետ, շուրջ մեկ ավտոբուս հյուրեր Միացյալ նահանգներից, կենտրոնի սաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Շիրակի մարզպետին, հյուրերին աղ ու հացով ընդունելուց հետո, կենտրոնի բացման պատիվը տրվեց Փարոս հիմնադրամի ներկայացուցչին և կենտրոնի ներկայացուցչին: Կենտրոնի բացման արարողության կապակցությամբ ելույթներ ունեցան և ողջունեցին Շիրակի մարզպետ, Գյումրու քաղաքապետը, Փարոս հիմնադրամի տնօրենը, կենտրոնի պատասխանատուն: Ելույթներից հետո բոլորը միասին շրջեցին կենտրոնում ծանոթացան կենտրոնի պայմաններին ուր հաճախելու են երեխաները:
Փարոս հիմնադրամը հիմնվել է 2006թ, Կալիֆորնիայում (ԱՄՆ) և նույն տարում սկսվել է գործունեությունը Հայաստանում: Սկզբնական շրջանում Փարոս հիմնադրամը աշխատել է մի շարք կազմակերպությունների հետ, որոնք են ՝ Ունիսոն Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՀԿ-ն և նրա կողմից հիմնված Փարոս կամերային երգչախումբը, Մանանա երիտասարդական կենտրոնը, Ղողանջ մանկական կենտրոնը: Փարոս հիմնադրամը նշված բոլոր կազմակերպություններին իրենց գործունեությունը ծավալելու համար, ապահովել է կահավորված տարածքներով: Փարոս հիմնադրամը աջակցել է Վանաձորի թիվ 3 երաժշտական դպրոցին, ինչպես նաև Վանաձորի կերպարվեստի թանգարանին: Նշված կազմակերպությունների աջակցությունը շարունակական է:
2011թ-ին Փարոս հիմնադրամը սկսել է ծրագրերի շարք ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, որը կոչվում է 100-ը հանուն 100-ի, որի նպատակն է մինչ 2015թ-ի ավարտը իրականացնել 100 ծրագրեր՝ մշակութային, զարգացման, կրթական և մարդասիրական ոլորտներում:
Ուրախ ենք տեղեկացնել, որ մինչ այժմ իրականացվել են շուրջ 60 ծրագրեր և ընթացքի մեջ են ևս 20-ը: Մինչև 2014թ-ի ապրիլին իրականացված ծրագրերի արժեքը կազմում էր ավելի քան 990.000 (ԱՄՆ դոլլար): Իրականացված ծրագրերից կարելի է նշել բուժ. կետերի վերանորոգումը Ագարակում, Կուրթանում և Ներքին Կարմիր աղբյուրում: Ներքին Կարմիր աղբյուրում հիմնովի, վերանորոգվել է մանկապարտեզի շենքը: Մանկապարտեզին հարակից կառուցվել է Հայաստանում առաջին պաշտպանական պատը:
2012-13թթ-ին Փարոս հիմնադրամը բաժանել է 80.000 զույգ նոր կոշիկներ Հայաստանում բնակվող անապահով խավերին և հեռավոր համայնքների երեխաներին: Նշված 80.000 զույգ կոշիկներից 4000-ը տրամադրվել է Սոցապ նախարարությանը, իսկ 18.000 զույգը բաժանվել է Արցախի դպրոցների և մանկապարտեզների երեխաներին:
Փարոս հիմնարադրամը տրամադրել է մի շարք երաժշտական գործիքներ՝ Քանաքեռավանի արվեստի դպրոցին, Թալինի և Վանաձորի երաժշտական դպրոցներին: Հիմնադրամը կատարել է դասարանների վերանորոգում Արմավիրի շրջանի Նաիրի գյուղի միջնակարգ դպրոցում: Հիմնադրամի շնորհիվ կառուցվել է Նորքի մանկատան զբոսայգին իր ավազանով:
Հիմնադրամի միջոցներով Գյումրիի տնակային ավանի ծայրահեղ անապահով և բազմանդամ մի ընտանիքի նվիրաբերվել է վերանորոգված 3-սենյականոց բնակարան: Եվ այս տարի երեք այլ կարիքավոր ընտանիքների նույնպես կնվիրաբերվի բնակարաններ:
2014թ-ի սեպտեմբերին Փարոս հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնվել է <<Դեպի առաջ>> բարեգործական ՀԿ-ն:
«Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը Գյումրու տնակային ավաններում բնակվող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին արտադպրոցական կրթություն և անհրաժեշտ խնամք ցուցաբերելու նպատակով հիմնել է արտադպրոցական ցերեկային կրթական կենտրոն:
«Դեպի առաջ» երեխաների կենտրոնում ավելի քան 100 աշակերտների կտրվի անվճար արտադպրոցական ուսուցման, համապատասխան մասնագետների կողմից դասապատրաստման հնարավորություն: Հատուկ ուշադրության կենտրոնում են գտնվելու դպրոցից հետո ուսումը շարունակելու ցանկություն ունեցող բարձր դասարանների աշակերտները: Նրանց տրվելու է ԲՈՒՀ-ական քննություններին պատրաստվելու անվճար աջակցություն:
«Դեպի առաջ» երեխաների կենտրոն հաճախող աշակերտներին կտրամադրվի սնունդ, լողանալու և հիգիենայի պահպանության այլ հնարավորություններ:
Կենտրոնի ստեղծումը լավագույն հնարավորություններից մեկն է տնակային ավանների և անապահով ընտանիքների երեխաներին գորշ միջավայրից կտրելու համար, ուր նրանք կստանան նաև հոգեբանական և առողջապահական աջակցություն:
Հարկ է նշել, որ Փարոս հիմնադրամը իր վրա է վերցնում բոլոր կազմակերպչական ծախսերը, որպեսզի հովանավորների տրամադրած միջոցները առավելագույնս ծառայեն ծրագրի իրականացմանը:
Փարոս հիմնադրամի գործունեությունը շարունակվում է և կշարունակվի ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: