Նորություններ
Խաչքարի բացման արարողություն Սիզավետի համայնքում
27.04.2015
Ապրիլի 27-ին Շիրակի մարզի Սիզավետի համայնքում տեղի ունեցավ Խաչքարի բացման արարողություն նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Գյուղի նախկին բնակիչ, ներկայումս ռուսաստանաբնակ Աշոտ Քոթանջյանի աջակցությամբ համայնքի եկեղեցու հարևանությամբ տեղադրվել էր շատ գեղեցիկ Խաչքար: Խաչքարի բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, հյուրեր, զլմ ներկայացուցիչներ: Շիրակի մարզպետի և համայնքի ղեկավարի ողջույնի ելույթներից հետո, համայնքի հոգևոր առաջնորդի ձեռադրմամբ օծվեց Խաչքարը: Օծման արարողությունից հետո համայնքի դպրոցականների կողմից տրվեց փոքրիկ գրական երեժշտական միջոցառում, որից հետո միջոցառման մասնակիցներին տրվեց Սուրբ մատաղ: