Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եկեղեցու օծման, հուշակոթող պանթեոնի և Խաչքարի բացման արարողություն Գետափ համայնքում

29.04.2015

 

Ապրիլի 29-ին Շիրակի մարզի Արթիկի նախկին տարածաշրջանի Գետափ համայնքում, մեծ շուքով վերաբացվեց համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն, ինչպես և ուրիշ շատ եկեղեցիներ, Խորհրդային տարիներին ծառայել են որպես ցորենի պահեստ: Գյուղի բնակիչ, , ազատամարտիկ, շինարար Սամվել Խաչատրյանի անմիջական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացվել է այդ աստվածահաճո նախաձեռնությունը: - Հիշում եմ, հայրիկիս հետ գնում էինք եկեղեցուց ցորեն ստանալու, դեռ այդ ժամանակվանից իմ համար շատ տարօրինակ էր, որ եկեղեցում ժամերգության փոխարեն, ցորեն են բաժանում, իր խոսքում հիշեց Սամվել Խաչատրյանը:  Գյուղում, չնայած 1941-45թթ պատերազմի և Արցախի պաշտպանության համար զոհվածների, չի եղել հուշակոթող: Այդ բացթողումն էլ չի վրիպել ազատամարտիկի աչքից, և նախաձեռնել է նաև 1941-45թթ պատերազմի և Արցախի պաշտպանության համար զոհվածների հուշաքար պանթեոնի աշխատանքների իրականացումը: Բազմաշատ էր Գետափը, հրավիրված էին բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և հարևան համայնքներից, Հայոց Երկրապահը գրեթե մեկ մարդու նման տեղում էր գնդապետ Նազիկի գլխավորությամբ: Գեղեցիկ միջոցառումն սկսվեց եեկեղեցու օծման արարողությամբ, որից հետո բացվեց Պանթեոնը: Ելույթ ունեցան և միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին ողջունեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը, ԵԿՄ խորհրդի նախագահի տեղակալը ընթերցեց գեներալ Մանվել Գրիգորյանի ողջույնի ուղերձը միջոցառման մասնակիցներին և հատկապես ուղղված Սամվել Խաչատրյանին: Գնդապետ Նազիկ Գրիգորյանը ԵԿՄ պարգևներ և մեդալներ հանձնեց համայնքի ԵԿՄ անդամներին:  Պանթեոնի բացման արարողությանը հաջորդեց առավել գեղեցիկ միջոցառում հանրապետության  վաստակավոր երգիչ երգչուհիների, ասմունքողների և ,,Կարին,, պարային համույթի մասնակցությամբ: Տոնական ուրախ միջոցառման ավարտին, միջոցառման մասնակիցները համայնքի գերեզմանատան հարևանությամբ մասնակցեցին  Հայոց Ցեղասպանության 100 րդ տարելիցին նվիրված Խաչքարի բացման արարողությանը, որն իրականացվել է համայնքի բնակիչների միջոցներով և մասնակցությամբ: Այդ գեղեցիկ միջոցառումն ավարտվեց Սուրբ մատաղի մատուցմամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22