Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սայաթ Նովայի արձանը համանուն փողոցում

01.05.2015

 

Մայիսի մեկին աշխատավորների միջազգային օրը, Գյումրին մեկ այլ շուք էր ստացել: Ցավոք, անցել են այն ժամանակները, երբ Մայիսի 1-ը Լենինականի փողոցներ էր դուրս բերում շուրջ 80 հազար աշխատավոր, այսօր դուրս էին եկել միայն ,,Լենտեքս,, միավորման աշխատակիցները տնօրեն Կարեն Գոմցյանի գլխավորությամբ, հույս ու հավատ ներշնչելով, որ կգա մի օր, երբ արդեն Գյումրու աշխատավորները կրկին դուրս կգան մայիսմեկյան տոնակատարության: Գյումրու քաղաքապետարանն օրվա խորհրդին համահունչ, Գյումրու Սայաթ Նովա փողոցին տվեց նոր կարգավիճակ, փողոցի սկզբնամասում Սայաթ Նովայի արձանի տեղադրմամբ: Արձանի հեղենակն է քանդակագործ Արտուշ Պապոյանը:  Արձանի բացման արարողությանը մասնակցում էին քաղաքապետարանի ողջ աշխատակազմը քաղաքապետի գլխավորությամբ, մարզպետի տեղակալները, մշակույթի հարցերով մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր, զլմ ներկայացուցիչներ: Քանդակի բացման պատիվը տրվեց քաղաքապետին և արձանի հեղինակին, ելույթներ ունեցան քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Արտուշ Պապոյանը, Հասմիկ Կիրակոսյանը: Բացման արարողության ավարտին Բագրատունյաց պուրակում տեղի ունեցավ տոնական համերգ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:47:59