Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Ոգեկոչում,, միջոցառում Գյումրու Հայորդաց տանը

02.05.2015

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները դեռ կշարունակվեն ամբողջ տարին: Մայիսի 2-ին  Գյումրու Հայորդաց տանը տեղի ունեցավ ,,Ոգեկոչում,, խորագիրը կրող միջոցառումը, որի հիմնական միտքն ու գաղափարը, լացից ու ողբից, հաղթանակի ու պահանջատիրության անցումն էր: Ի դեպ միջոցառումը մեկ անգամ տեղի ունեցել էր ապրիլի 25-ին, այն կրկին տեղի ունեցավ քանի որ եղավ նորից կրկնելու անհրաժեշտություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ: Միջոցառման մասնակիցները ունկնդիր եղան հայ երգին ու երաժշտությանը, ասմունքին ու պարին: Կազմակերպված գեղեցիկ գրական երաժշտական ցերեկույթը մտածված է հոգով, սրտով, իր ողջույնի խոսքում ասաց մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Հետայսու հայ ազգը հանդես կգա միայն պահանջողի դիրքից: Միջոցառման գեղեցիկ և ժամանակին համահունչ լինելու վերաբերյալ իր ելույթում նշեց Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Տերունական աղոթքով սկսված միջոցառումն ավարտվեց խորհրդանշական Քոչարիով ու Յախուշտայով, բեմահարթակից պարի մասնակիցներին իջեցնելով դահլիճ, համալրելով պարողների խումբը միջոցառման մասնակիցներով:

 

 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15