Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Փյունիկ,, հկ-ի ծրագրին մասնակցել են 120 երեխա

05.05.2015

 Մայիսի 5-ին  Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Փյունիկ հկ -ի կազմակերպած հավաստագրերի հանձնման արարողություն, որը նվիրված էր կազմակերպության կողմից 2014 - 2015թթ իրականացված համակարգչային և մարդու իրավունքների 4 ամսյա ծրագրային դասընթացի ավարտին: Ծրագրին մասնակցել են հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով 120 շահառուներ Գյումրիից և Շիրակի տարածաշրջանի գյուղերից: 2014 թվականի առաջին փուլի ավարտին 60 շահառուներ ստացան վկայականներ: Այսօր ծրագրի վերջին օրն էր և մշակութային միջոցառումով վկայականներ հանձնվեց մնացած 60 շահառուներին:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղինակ Մխիթարյանը, ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ժակլինը, հկ ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչներին, հովանավորներին և մասնակիցներին շնորհավորեցին մարզպետի, քաղաքապետի տեղակալները, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչնը, կենտրոնի տնօրենը: Մասնակիցներին վկայականները հանձնեց Ժակլինը: Միջոցառման ավարտին Փյունիկ կենտրոնի սաները ներկայացրեցին փոքրիկ երաժտական համարներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21