Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչքարի բացման արարողություն Վահրամաբերդի համայնքում

06.05.2015

Մայիսի 6ին Շիրակի մարզի Վահրամաբերդի համայնքում տեղի ունեցավ հերթական Խաչքարի բացման արարողությունը նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Մինչև տարեվերջ մարզի տարբեր համայնքներում կշարունակվեն Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնց թվում ընդգրկված են նաև նոր Խաչքարերի բացման արարողություններ: Համայնքի բնակիչների և բարերարների աջակցությամբ համայնքի Մարմաշենի վանքի տարածք տանող ճանապարհի հարևանությամբ վեր է խոյացել շատ գեղեցիկ Խաչքար, և ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանը, խաչքարի տեղը պատահական չի ընտրվել, այն նպատակային կանգնեցվել է դեպի Մարմաշենի վանք տանող ճանապարհին, որպեսզի վանք այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ իմանա Հայոց Ցեղասպանության մասին, եթե կլինի այդպիսին, ով չի իմանա, ավելացրեց համայնքի ղեկավարը:  Խաչքարի բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը մարզպետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, զլմ ներկայացուցիչներ: Շիրակի մարզպետի և համայնքի ղեկավարի ողջույնի ելույթներից հետո, Խաչքարի բացման պատիվը ևս տրվեց մարզպետին և համայնքի ղեկավարին: Խաչքարի բացման արարողությունից հետո հոգևոր առաջնորդի ձեռադրմամբ օծվեց Խաչքարը: Օծման արարողությունից հետո համայնքի դպրոցականների կողմից տրվեց փոքրիկ գրական երեժշտական միջոցառում, որից հետո միջոցառման մասնակիցներին տրվեց Սուրբ մատաղ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21