Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն դպրոցների տնօրենների հետ

06.05.2015

 

Մայիսի 6-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Խորհրդակցության առանցքային թեման ավարտական տարվա ու վերջին զանգի միջոցառումների կազմակերպման հետ կապված խնդիրներն են եղել: Ֆելիքս Ցոլակյանը կարևոերելով <Վերջին դաս> միջոցառման բարձր մակարդակով անցկացումը խստորեն հրահանգավորել է զերծ մնալ դրամահավաքությունից: <Իմ հրահանգը պետք է յուրաքանչյուրիդ համար դիտվի որպես անխախտ գործելակեպի ցուցում, չեմ հանդուրժելու դրամահավաքի ցանկացած դեպք, ընդունեք սա որպես նախազգուշացում և աշխատեք <Վերջին դասը> կազմակերպել համեստ ու բովանդակալից>,-ասել է Շիրակի մարզպետը:
Անդրադառնալով ուսումնական հաստատությունների ներքին կարգապահական աշխատանքներին, փաստաթղթային ու աշխատանքային գործընթացներին, Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ անթույլատրելի է, երբ երկար տարիներ աշխատող տնօրենի մոտ ստուգման արդյունքում պարզունակ թերացումներ են հայտնաբերվում: <Պետք է առավել կարգապահ ու պարտաճանաչ լինել աշխատանքում, սրտացավ մոտենալ ցանկացած ձեռնարկի, այդ պարագայում արդյունքներն էլ երկուստեք գոհացուցիչ կլինեն>,-ասել է նա:
 Շիրակի մարզպետը հորդորել դպրոցների տնօրեններին հասարակական կյանքի առավել ակտիվ մասնակիցը դառնալ: Շիրակի մարզպետն անդրադարձել է դպրոցներում և դրանց հարակից տարածքներում մաքրությանը` կարևորելով ծառատնկման ու կանաչապատման աշխատանքները:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի քննարկումն անցկացրել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21