Հաղթանակի օրվա նախօրեին մայիսի 8-իև Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում տեղի ունեցավ Հիշատակի և պատվի ծառուղու բացման հանդիսավոր արարողություն: Տարածքում տեղադրված են վահանակներ, որտեղ զետեղված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից հայ երկաթուղայինականները, ինչպես նաև տեղեկատվություն Սոցիալիստական Աշքատանքի հերոսի կոչմանն արժանացած հայ երկաթուղայինների մասին։Արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀԿե ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Վետերանների խորհրդի նախագահ Հենրիխ Օձենցյանը, Հայրենական Մեծ պատերազմի վ ետերաններ, երկաթուղայիններ, զլմ ներկայացուցիչներ:Ողջույնի ելույթներով հանդես եկան Վիկտոր Ռեբեցը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վետերանների խորհրդի նախագահ Հենրիխ Օձենցյանը: Ելույթներից հետո վահանակների բացման պատիվը տրվեց Շիրակի մարզպետին և Վիկտոր Ռեբեցին: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են Անդրկովկասյան երկաթուղու հայկական բաժանմունքի 73 աշխատող։ Այժմ վետերան երկաթուղայինների թիվը հասնում է 40-ի։Չորս հայ երկաթոււղայիններ արժանացել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանը Անդրկովկասյան երկաթուղու պետ, կապի ուղիների նարկոմի աոաջին տեղակալ Բագրատ Հարությունովը, Լենինականի կապի և ազդանշանի ուղեմասի ավագ էլեկտրամեխանիկ Սարգիս Գևորգյանը, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար -հրահանգիչ Սերզեյ Սիքայելանը, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար Անդրանիկ Խաչատրյանը։ Վետերաններին և հյուրերին ողջունեցին պարային համույթի անդամները: Փոքրիկ միջոցառումից հետո, վետերանները ավանդական մեկական բաժակ օղին վայելեցին պաշտոնատար անձանց հետ: