Նորություններ
Փառք Հայ Երկրապահին
08.05.2015
Ավանդույթի համաձայն Մայիսի 8-ին Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմերը մարզպետի և քաղաքապետի գլխավորությամբ, մարզի Երկրապահ կամավորականների, Ազատամարտի վետերանների և վետերանների հետ միասին այցելում են Շիրակ գերեզմանատան Փառքի պանթեոն, ուր հանգչում են Արցախյան հերոսամարտին զոհված Շիրակցի հայորդիները: Ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողությունից հետո հենց պանթեոնումմեր հերոս հայորդիները հիշեցին և միմյան հիշեցրին անցած դժվարի ու ծանր օրերը, որոնց մեջ անպակաս էր Գյումրեցու հումորը: Պատերազմի ծանր օրերն անցած գնդապետն ու բժիշկը հիշում էին բժշկի տված դեղի օգտագործման կարգը, երբ վիրավոր զինվորին բացատրելով ասում էր, - ախպեր ջան, դեղն ունի երկու կողմ, տարբեր գույներով, եթե հակառակ կուլ տաս, հաստատ հակառակ ռեակցիա կունենա: Եվ պանթեոնում տարածվում էր հիշողությունից բռնկված ծիծաղը, որի մեջ կար արցունք ու հիշողություն: Շիրակի մարզպետն էլ լրատվամիջոցներին տված հարցազրույցին տղաներին
ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի և իր անունից ջերմորեն շնորհավորեց Երկրապահի օրվա կապակցությամբ: Անգնահատելի է այս տղաների ունեցած ներդրումն ու ավանդը Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման գործում:Այսօր պատահական չէ, որ մենք խոնարհվում ենք բոլոր այն հայրենասեր, խիզախ հայորդիների և այստեղ ներկա, նրանց հերոս մայրերի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ազատության վեհ գաղափարի համար: