Նորություններ
Տոնական միջոցառում Ոսկեհասկի համայնքում
08.05.2015
Մայիսի 8ին Շիրակի մարզի Ոսկեհասկի համայնքում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման 23-րդ տարելիցի և Երկրապահի օրվան նվիրված միջոցառում: Զորավար Անդրանիկի, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտին զոհված հերոսների հուշակոթողների հերևանությամբ, համայնքի դպրոցականների ուժերով կազմակերպվել էր տոնական ցերեկույթ: Մինչև միջոցառման սկիզբը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ, համայնքի ղեկավարը և բնակիչները ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին զոհված հերոսների հուշակոթողին և Զորավար Անդրանիկի հուշարձանին: Ի դեպ Զորավարի հուշարձանն առաջիններից մեկն է հանրապետությունում Ուջանում տեղադրված կիսանդրուց հետո:
Ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետը, համայնքի ղեկավարը, ազատամարտի վետերաններ: Ելույթներից հետո երգով, պարով, արտասանությամբ հանդես եկան համայնքի դպրոցականներ: