Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառում Ոսկեհասկի համայնքում

08.05.2015

  

Մայիսի 8ին Շիրակի մարզի Ոսկեհասկի համայնքում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման 23-րդ տարելիցի և Երկրապահի օրվան նվիրված միջոցառում: Զորավար Անդրանիկի,  Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտին զոհված հերոսների հուշակոթողների հերևանությամբ, համայնքի դպրոցականների ուժերով կազմակերպվել էր տոնական ցերեկույթ: Մինչև միջոցառման սկիզբը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ, համայնքի ղեկավարը և բնակիչները  ծաղիկներ և ծաղկեպսակ դրեցին զոհված հերոսների հուշակոթողին և Զորավար Անդրանիկի հուշարձանին: Ի դեպ Զորավարի հուշարձանն առաջիններից մեկն է հանրապետությունում Ուջանում տեղադրված կիսանդրուց հետո:

Ողջույնի խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետը, համայնքի ղեկավարը, ազատամարտի վետերաններ: Ելույթներից հետո երգով, պարով, արտասանությամբ հանդես եկան համայնքի դպրոցականներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21