Նորություններ
Հուշապատ-խաչքարի բացման արարողություն մարզի Առափի համայնքում
09.05.2015
Մայիսի 9-ի այս հիշարժան տոնական օրը, մարզի Առափիի համայնքի սկզբնամասում բացվեց հուշապատ-խաչքար՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի և Արցախյան հերոսամարտում զոհված Առափի գյուղի հերոսների:
Բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Մարգարյանը, մարզպետարանի վարչությունների և բաժինների պատասխանատուներ, համայնքի գրեթե ողջ բնակչությունը, ներկայացուցիչներ հարևան համայնքներից : Չնայած միջոցառման սկսվելուն պես սկսեց տեղալ ուժեղ անձրև, սակայն այն չկարողացավ խանգարող հանգամանք լինել միջոցառման անցկացման համար: Շիրակի մարզպետի և համայնքի ղեկավարի ողջույնի ելույթներից հետո, հուշապատ խաչքարի բացման պատիվը ևս տրվեց մարզպետին և գյուղապետին: Բացման արարողությունից հետո, օծվեց խաչքարը: Օծման արարողությանը հաջորդեց ծաղիկների և ծաղկեպսակների դնելու արարողությունը:
Համայնքի ավագանու որոշմամբ, Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ համայնքի երեք վետերանների տրվեց դրամական աջակցություն յուրաքանչյուրին 70 հազար դրամ, ինչպես նաև հուշամեդալով պարգևատրում: Խաչքար հուշապատի կառուցապատման համար համայնքի բյուջեից ծախսվել է 15 միլիոն դրամ: -Ամբողջ գիտակցական կյանքում, զգում էի, որ մի բան պակաս է մեր համայնքում, չգիտեմ ինչու, բայց չենք ունեցել հուշապատ Հայրենական Մեծ պատերազմից չվերադարձացների պատվին, այն դեպքում, երբ համայնքից 300 հոգի մասնակից ենք ունեցել, որոնցից 90-ը չեն վերադարձել: 12 հոգի էլ Արցախյան հերոսամարտին է մասնակցել, որից երկուսը մահացել են, մեկը ժամկետային ծառայող էր, մյուսը ֆիդայի: Չնայած տեղացող անձրևին, գյուղի դպրոցականները շարունակեցին գեղեցիկ երաժշտական համարների կատարումը, որը ցավոք վերջնականապես ընդհատվեց անձրևի հորդառատության պատճառով: