Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական շքերթ Գյումրու ,,Մայր Հայաստան,, հուշահամալիրում

09.05.2015

 Հայրենական Մեծ պատերազմում տարած փառապանծ հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ, տոնական շքերթ տեղի ունեցավ Գյումրու ,,Մայր Հայաստանի,, հուշահամալիրի տարածքում: 70 տարի շարունակ նշվող այս տոնն առանձնահատուկ է հատկապես մեր ժողովրդի համար, քանզի այն տոնից վերածվեց եռատոնի, և պատահական չէր, որ Մայր Հայաստանի հուշահամալիրի մոտ հավաքված էին բոլորը, Մեծ Հայրենականի վետերանները, Շուշիի ազատագրման վետերանները, պատանի Երկրապան: Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ վետերաններն իրենց պատվավոր տեղն զբաղեցրեցին հուշահամալիրի տարածքում, որից հետո սկսվեց տոնական միջոցառումը: Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի, վետերանների ներկայացուցիչների և Գյումրիում ՌԴ հյուպատոսի ելույթներից հետո, տեղի ունեցավ փոքրիկ շքերթ: Շքերթից հետո հուշահամալիրի տարածքում վետերանների հետ, մարզային և քաղաքային կառույցների ներկայացուցիչները ճաշակեցին ավանդական ճաշը մեկական գավաթ օղու հետ: Միասին ճաշելուց հետո վետերանները հյուրընկալվեցին Գյումրիում տեղակայված ռազմաբազայի ակումբ, մասնակցելու տոնական ուրախ համերգի: Տոնական միջոցառումները շարունակվեցին նաև Գյումրու Վարդանանց հրապարակում և Բագրատունյաց պուրակում, ցավոք, նախատեսված միջոցառումները ժամանակից շուտ ավարտվեցին տեղացած ուժգին անձրևի պատճառով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58