Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշակերտական ընթերցումներ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին

17.05.2015

                 Մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ՀՀ Շիրակի  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ  համատեղ  Գյումրու թիվ 20 դպրոցում անցկացրեց <<Աշակերտական գիտական ընթերցումներ>> միջոցառումը նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի նպատակն էր ապահովել հայոց  ցեղասպանության հիմնախնդիրների իմացությունը և ցեղասպանության հարցում  համահայկական մտածողության ձևավորումը, բարձրացնել ազգային խնդիրների նկատմամբ պատասխանատվության զգացումը և հայոց պատմության նկատմամբ հետաքրքրությունը:

                Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-12-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև ուսուցիչները:

                Մասնակցության հայտերը նախապես ներկայացվել էին կրթության, մշակույթի և սպորտի վարչություն: Ինչի արդյունքում աշակերտները ըստ իրենց ընտրած թեմաների բաժանվել էին առանձին խմբերի: 

                Աշակերտական իտական ընթերցումների թեմաներն են`

1-ին - Հայ–թուրքական հարաբերություններ

2-րդ - Հայոց ցեղասպանություն /1894-1923/

/Ակունքներ, պատճառները,  հետևանքներ, ցեղասպանության շարունակականությունը/

3-րդ - Հայոց ցեղասպանության թեման հայ մշակույթում  /Կերպարվեստ, •րականություն, երաժշտություն/

4-րդ - Հայոց ցեղասպանությունը և միջազգային հանրությունը

5-րդ - Հիշում եմ և պահանջում  – Իմ ընտանիքի պատմությունը

6-րդ - Ցեղասպանությունը և հայերի պայքարը

                Լիագումար նիստը բացեցին և ներկաներին իրենց խոսքերով ողջունեցին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Հայրապետյանը և ՀՀ  Շիրակի  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Ստամբոլցյանը և միջոցառման համակարգող պատմական գիտությունների թեկնածու Կարինե Ալեքսանյանը:

Այնուհետև իրենց զեկույցներով հանդես եկան ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները՝

•               <<Հայոց ցեղասպանության շարքային իրականացնողները>> թեմայով զեկույց կարդաց Գյումրու Ակադեմիական վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Չախմախչյանը:

•               <<Հայոց ցեղասպանության դատապարտումը Լորդերի պալատում Առաջին աշխարհամարտի ընթացքում, անդրադարձ 100 տարի անց>> թեմայով զեկույց կարդաց Կառնուտի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Վեներա Պապոյանը

•               <<Իմ ընտանիքի պատմությունը>> թեմայով զեկույց կարդաց Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտ Գագիկ Եկմալյանը

                Այնուհետև շարականների կատարումներով հանդես եկավ Սպանդարյան գյուղի միջնակարգ դպրոցի երգչախումբը:

                Ինչպես նաև ցուցադրվեցին ՀՀ Ազգային արխիվի ներկայացրած Հայոց ցեղասպանությանը վերաբերող նորահայտ արխիվային նյութեր և փաստաթղթեր:

                Լիագումար նիստից հետո աշակերտները թեմատիկ  6 մասնաճյուղերում

 /1-ԻՆ ԽՈՒՄԲ  ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

/Թուրքական ժխտողականությունը և հայոց պահանջատիրությունը/

2-ՐԴ ԽՈՒՄԲ  ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 //Ակունքներ, պատճառներ,  հետևանքներ, ցեղասպանության շարունակականություն/

3-ՐԴ ԽՈՒՄԲ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՅ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ

4-ՐԴ ԽՈՒՄԲ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

5-ՐԴ ԽՈՒՄԲ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ / Հիշում եմ և պահանջում/

6 -ՐԴ ԽՈՒՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐ/ ներկայացրին իրենց աշխատանքները, որոնք ուղեկցվում էին  բուռն բանավեճերով:

                Խմբերի աշխատանքները ամփոփվեցին վարող փորձագետների զեկույցներով:

                Միջոցառման ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր, մասնակիցներից առավել ակտիվները պարգևատրվեցին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հրատարակած գիտական հոդվածների ժողովածուներով:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22