Նորություններ
Պարգևատրվեցին Գյումրեցի վետերանները
18.05.2015
Մայիսի 18-ին Գյումրու Վետերանների կենտրոնում, Մեծ Հայրենականում հաղթանակի 70-ամյակի առթիվ գյումրեցի վետերանները ստացան դրամական աջակցություն: Նախաձեռնությունը Մոսկվայի իշխանություններին էր: Ծրագիրը Հայստանում իրականացվում է Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի կողմից: Կենտրոնի ծրագրերի պատասխանատու Էլինա Ղազարյանի տեղեկացմամբ, նախաձեռնությունից օգտվել են ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի վետերանները. նրանցից յուրաքանչյուրն ստացել է 21 հազար դրամ: «Մենք Գյումրիում ենք նախ մեր հարգանքը և շնորհակալությունը վետերաններին հայտնելու, ինչպես նաև Մոսկվայի ղեկավարության կողմից այս առաքելությունն իրականացնելու համար: Մեծ հայրենականի վետերանները միշտ գտնվում են Մոսկվայի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ճիշտ է, քանի, որ «Մոսկվայի տուն»-ը գտնվում է Երևանում, միշտ աջակցություն իրականացվել է մայրաքաղաքում, բայց, այս անգամ, հնարավորության սահմաններում, Հաղթանակի 70-ամյակի առթիվ դրամական աջակցություն տրամադրվում է նաև Գյումրիի և Վանաձորի վետերաններին: Ընդհանուր առմամբ, Մոսկվայի իշխանությունները և Մոսկվայի արտաքին և տնտեսական կապերի բաժիններն այս ծրագրի համար հատկացրել են 10 մլն դրամ»,- նշեց Էլինա Ղազարյանը : Գյումրիում աջակցությունից օգտվում է 54, իսկ Վանաձորում 49 վետերան: Գումարները Վանաձորում և Գյումրիում հատկացվում են տեղի վետարանների կենտրոնների տրամադրած ցուցակներով: ,,Մոսկվայի տուն,, մշակութագործարարական կենտրոնը Երևանում բացվել է 2007թ.-ին: Կենտրոնը բազմապրոֆիլ համալիր է« որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան` մասնավորապես մոսկովյան մշակութային կյանքը« ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև` միաժամանակ նպատակ ունենալով վերականգնել« պահպանել և մասսայականացնել ռուսաց լեզվի` Հայաստանում ունեցած հին ավանդույթները: Արմենուհի Մխոյան