Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

21.05.2015

 Մայիսի 21-ին Շիրակի մարզպետն ընդունեց ճանաչողական այցով Գյումրի ժամանած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Ֆելիքս Ցոլակյանը  նախ ողջունեց նորանշանակ դեսպանին նշանակման կապակցությամբ, ապա ներկայացրեց մարզի վերաբերյալ տեղեկատվություն: Ռիչարդ  Միլսը մարզպետին  շնորհակալություն հայտնեց ընդգրկուն և համակողմանի տեղեկատվության համար, այնուհետ նշեց, որ ինքն ուրախ է, որ բոլորովին վերջերս Հայաստանն ու ԱՄՆ-ը առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են լինելու առևտրաշրջանառության հետ կապված խնդիրներն ու բարդրությունները: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով և հույս հայտնեցին, որ հանդիպումներն ու երկխոսությունները հաճախակի կլինեն, ինչը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը: 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15