Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Համահայկական խաղերից առաջ

21.05.2015

 Մայիսի 21-ին  Լոռու և Շիրակի մարզպետարաններում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցությամբ անցկացվեցին աշխատանքային խորհրդակցություններ՝  Լոռու, Տավուշի , Շիրակի և Արագածոտնի մարզպետները, ինչպես նաև նշված  մարզերի՝ համահայկական խաղերին մասնակցող  քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:

 Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ համահայկական նամառային 6-րդ խաղերը  կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը:

 Կոմիտեի նախագահը նշեց, որ այս տարի համահայկական խաղերը կլինեն աննախադեպ, թե մասնակիցների քանակով, թե քաղաքների  աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևենում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում:

Քանի որ Վանաձորը և Գյումրին այս տարի  նաև ընդունող քաղաքներ են, ապա  կոմիտեի նախագահը հանձնարարեց, մինչև խաղերը կարգի բերել քաղաքների  մարզադահլիճները,  քաղաքներում  ապահովվել տոնական տեսքը:

Անդրադառնալով համահայկական  խաղերի ջահի վառման արարողությանը, կոմիտեի նախագահը ասաց,  որ  այն լինելու  է   հատուկ տոնակատարություն և անցնելով Հայաստանի մարզերով  և  հայաշատ այլ քաղաքներով  և օգոստոսի 2 –ին  մտնլու է  համայն հայության մայրաքաղաք՝ Երևան:

  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15