Նորություններ
Արթիկի տարածաշրջանում ևս Շիրակի մարզպետը մասնակցեց վերջին զանգի միջոցառումներին
23.05.2015
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շաբաթ օրը Արթիկի մշակույթի տանը, մասնակցեց Արթիկ քաղաքի երեք դպրոցների 78 շրջանավարտների վերջին զանգի միջոցառմանը: Միջոցառմանը մասանկցում էր նաև Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Շիրակի մարզպետը բացի նրանից, որ մասնակցեց և ողջույնի խոսք հղեց շրջանավարտներին, այլև, դասղեկի հրավերով պարեց դպրոցական վերջին վալսը: Շիրակի մարզպետն այցելեց Նոր Կյանք համայնք, որտեղ արդեն մասնակից դարձավ վերջին դասի միջոցառմանը: Ողջույնի ելույթից հետո Շիրակի մարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ տարածաշրջանի լավագույն դպրոցներից մեկի հարմարություններին, որին քաղաքի շատ դպրոցներ ուղղակի կնախանձեին: Դպրոցից դուրս գալով, Շիրակի մարզպետը հանդիպեց համայնքի բնակիչների հետ, լսեց վերջիններիս, զրուցեց հետները, կատակեց, բնակիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզպետին այցելության համար: Հաջորդը Շիրակի մարզպետն այցելեց Արևշատի համայքի դպրոց: Այստեղ առաջին հերթին մարզպետը նկատեց շինարարական որոշ թերացումներ, ինչի վերաբերյալ արագ հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին, ուղարկել պատասխանատուներ տեղում ճշտելու թերությունների պատճառը, և շինարարին պարտավորեցնել վերացնելու թերությունները: Այստեղ ևս շնորհավորելով շրջանավարտներին Շիրակի մարզպետն այցելեց Փանիկի միջնակարգ դպրոց, դպրոցի խնդիրներին ծանոթանալու նպատակով: Տնօրենը ներկայացրեց որոշ խնդիրներ և դիմեց խնդրանքով, հնարավորության սահմաններում աջակցելու հանդիսությունների դահլիճի և ճաշարանի տարածք ունենալու հարցով: Շիրակի մարզպետը հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը և զեկուցել լուծման հնարավոր տարբերակի վերաբերյալ: